bannerbanner
Առակներ
Առակներ

Полная версия

Настройки чтения
Размер шрифта
Высота строк
Поля

Ваграм Оганджанян

Առակներ

Հանուն ապագայի


Ձմռան կեսին, Սիբիրի անտառում մի քաղցած գայլ, եղևնու տակ նստած, ցրտից սըթսըթում էր։ Մեկ էլ տեսնում է մի սև ոչխար, իր չորս ոտներով անտառ է մտնում։

– Վա՜յ, ոչխար ջան, էս ինչու՞ ես եկել մեզ մոտ,– զարմանքով հարցնում է գայլը։

Ոչխարն էլ, թե.

– Մեր փարախումը ապագա չկա, վերջը սպանդանոցն է, եկել եմ անտառում ազատ ու երջանիկ կյանք վայելեմ։

5.02.2018 թ.

Ջորու ցանկությունը


Ջորին դիմում է «Անձնագրային և վիզաների վարչություն».

– Խնդրում եմ իմ անձնագրում փոխեք ազգանունս։

– Բայց «Ավանակյանը» ձեր հոր ազգանունն է,– փորձում է հակաճառել անձնագրերի սեղանի վարիչ այծը։

– Չէ, ազգանունս փոխեք «Ձիունցի»։ Մորս ազգանունն ինձ համար ավելի հոգեհարազատ է։

– Բայց դա լուրջ պատճառ չի, ազգանունն ու անձնագիրը փոխելու համար։

– Լուրջ պատճառ ես ուզու՞մ։ Լսի՛ր, այ այծ, ես չեմ ուզում, որ իմ ժառանգորդները կրեն «Ավանակյան» նվաստացուցիչ ազգանունը, պարզ չի՞։

– Ի՞նչ ժառանգորդներ…,– զարմանում է այծը։

– Երեկ արու զավակ եմ ունեցել։

– Այդ դեպքում կփոխեմ ազգանունդ «Էշյանի», սա քեզ ավելի է սազում։

16.02.2018 թ.

Գայլի գանգատը


Մի օր շունը անտառում հանդիպում է գայլին ու հեգնանքով հարցնում է.

– Լսի՛ր, գայլ ախպեր, վաղուց էի ուզում հարցնել, ի՞նչ ես անընդհատ գիշերները նայում լուսնին ու անտեղի ոռնում։

– Գանգատվում եմ։

– Ու՞մ։

– Ճակատագրին։

– Ինչու՞։

– Որ ոմանց հավայի (անտեղի) հաչելու համար հաց է տալիս։

23.03.2018 թ.

Դիպլոմավորները


– Լսի՛ր, բայց ինչ անկամ, անգետ ու խղճուկ անասուններ եք դուք,– ասաց շունը ոչխարին։

– Սխալվում ես բարեկամս, գիտե՞ս ինչքա՜ն դիպլոմավոր ոչխարներ կան մեր հոտում։

25.03.2018 թ.

Մարագի պարծանքը


Քամին աղբը բերեց ու լցրեց մարագը։

Մարագը գոռոզացավ.

– Հիմա ես էլ եմ ազգային ժողով։

20.10.2018 թ.

Արժե՞ր ալեկոծվել


Ծովը հողմ ու փոթորկից վրդովվեց, ալեկոծվեց և նրա կատաղած ալիքները զարյութով մի կտոր աղբ դուրս նետեցին ափ:

– Ծո՛վ, և արժե՞ր արդյոք, որ այս մի կտոր աղբի համար դու այսպես տարրերքով ալեկոծվեիր,– հարցրեց ճայը:

9.07.2016 թ.

Սուտամեռուկի


Աղվեսին ասում են.


– Աղվես ախպե՛ր, բա ասում էին մեռե՞լ ես:


– Չէ, հա՜, հավերի հետ «գնա մեռիր՝ արի սիրեմ» էի խաղում:

09.01.2017 թ.

Երջանիկ կյանք


 Ձմռան կեսին, Սիբիրի անտառում մի քաղցած գայլ, եղևնու տակ նստած, ցրտից սըթսըթում էր։ Մեկ էլ տեսնում է մի սև ոչխար, իր չորս ոտներով անտառ է մտնում։


– Վա՜յ, ոչխար ջան, էս ինչու՞ ես եկել մեզ մոտ,– զարմանքով հարցնում է գայլը։


 Ոչխարն էլ, թե.


– Մեր փարախումը ապագա չկա, վերջը սպանդանոցն է, եկել եմ անտառում ազատ ու երջանիկ կյանք վայելեմ։

 5.02.2018 թ.

Էշաստանի արքան


 Ոմն Էշաստանում ավանակները դժգոհություն հայտնեցին թագավորին, թե նա «անխելք ու անպիտանի

մեկն է, վատ է ղեկավարում» ու պահանջեցին գահը զիջել ավելի արժանավորին։

– Իսկ միթե՞ իմ տեղը մի ուրիշ էշ չի նստելու, չի թավլելու մոխրի մեջ, չի զռռալու ու աքացի չի տալու,– հարցրեց արքան։

– Այո,– ասացին,– այդպես է։

– Այդ դեպքում ձեզ համար ի՞նչ տարբերություն, թողեք ես էլ հանգիստ տիրեմ։ Որտեղի՞ց ձեզ համար հիմա «առյուծ արքա» գտնեմ։

26.02.2018 թ.

Անտեղի հաց


 Մի օր շունը անտառում հանդիպում է գայլին ու հեգնանքով հարցնում է.

– Լսի՛ր, գայլ ախպեր, վաղուց էի ուզում հարցնել, ի՞նչ ես անընդհատ գիշերները նայում լուսնին ու անտեղի ոռնում։

– Գանգատվում եմ։

– Ու՞մ։

– Ճակատագրին։

– Ինչու՞։

– Որ ոմանց հավայի (անտեղի) հաչելու համար հաց է տալիս։

23.03.2018 թ.

Ցեցի նախատիքը


Բնակարանում ձմեռող ցեցը դիմում է տանտիրոջը.

– Լսի՛ր, բայց ի՜նչ քցիբ մարդ ես, մի մուշտակը ի՞նչ է, որ կնոջդ համար չես առնում։

8.01.2019 թ.

Տնտեսական ճգնաժամ


Երբ ոչխարների բուրդը երկարեց, հովիվները սկսեցին խուզել նրանց:

– Էլի տնտեսական ճգնաժամ է սկսել,– սկսեցին քննարկել ոչխարները, սրսփալով ցրտից:

10.02.2019 թ.

Հաջողություն


Ոչխարների հոտը կիսեցին. մի մասը տարան սպանդանոց, իսկ մյուսը՝ թողեցին արոտավայրում:

– Ինչ լավ է,– վխկտացին մնացածները,– այսուհետև խոտը առատ է լինելու:

5.03.2019 թ.

«Դավադրության տեսությունը»


Գառնուկը հարցնում է մորը.

– Այդ ճշմարի՞տ է, որ երբ մեծանանք, հովիվներն ու շները մեզ ուտելու են:

– Չէ, բալես, դա «դավադրության տեսություն» է, նման հիմարությունների մի հավատա, գայլերն են հորինել, որ տարաձայնություններ մտցնեն մեր հոտում և օգտվեն դրանից:

16.03.2019 թ.

Լավ ապրելու ծրագիրը


 Հովիվը դիմում է հոտին.

– Իմ հոտի հպարտ ոչխարներ, ուզու՞մ եք այսուհետև լավ ապրել։

– Բաա՜, բաա՜, բաա՜,– արձագանքում են այս ու այն կողմից։


– Ուրեմն այսպես ենք անում։ Ամեն մի ոչխար, օրը մի խոտ պիտի տնկի։ Այդ մի խոտը հաջորդ տարի կդառնա 100, մյուս տարի 10 000, ևս մի տարի՝ միլիոն, իսկ հինգերորդ տարում կունենանք 10 միլիարդ թարմ ու հյութեղ խոտ։ Հա, չմոռանաք էդ տասը միլիարդը բազմապատկել 365 օրի և ձեր գլխաքանակին։

Конец ознакомительного фрагмента.

Текст предоставлен ООО «Литрес».

Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на Литрес.

Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.

Конец ознакомительного фрагмента
Купить и скачать всю книгу