
Полная версия
Ուրախ եմ ծանոթանալ

Даниелян Араратовна
Ուրախ եմ ծանոթանալ
Глава 1
Այսօր այնքան ուրախ ու շփոթված եմ, որ իմ տուն ետ դառնալն ավելի երկար և արկածներով լի թվաց։ Երթուղայինով տուն վերադառնալիս բաց թողեցի իմ կանգառը, չորս կանգառ անցա, հետո ուշքի գալով՝ իջա և ոտքով ետ դարձա քրոջս տան ուղղությամբ։ Երբ հասա մեր կանգառ, համոզվեցի, թե ինչքան շփոթված եմ և ոգևորված։
Ինչքա՜ ն եմ շփոթված ես…
Տան մուտքի մոտ հասնելով, հիշեցի՝ մի քանի հարևանի կողքով անցա առանց բարևելու։ Ես երբեք անշնորհք չեմ եղել, այլ այստեղ իմ ուրախությունն է մեղավոր։ Կարծես թռչում եմ քայլելու փոխարեն։ Այսօր վերջապես ինձ դրական պատասխանեցին։ Ես կաշխատեմ, կկայանամ այս հողի վրա, վերջապես կունենամ իմ եկամուտը։ Այս միտքը հանգիստ չէր տալիս ինձ ամբողջ ճանապարհին։ Վաղուց այսքան ուրախ չէի զգացել ինձ։ Վազեցի տուն։ Քույրս ինչպես միշտ խոհանոցում էր։ Վազեցի գրկեցի.
–Ուրաա՜, ինձ վերցնում են աշխատանքի։
–Ուրաա՜,– գոչեց քույրս,– ի՜նչ լավ է սիրելիս, դե պատմի տեսնեմ:
–Լսու՞մ ես, տա-տա- դա-դամ, ինձ տվեցին հնարավորություն փորձաշրջան անցնելու, ասեցին վաղվանից 8-10 օր փորձաշրջան կանցնեմ, հետո պարզ կլինի։
–Հետո՞, էլի հետո, ես վախենում եմ այդ հետոյից։ Պատմի տեսնեմ ի՞նչ տեղ է, ի՞նչ պայմաններ են։
–Նարս, մի անհանգիստացի, ամեն ինչ լավ կլինի, ես զգում եմ, որ կաշխատեմ այնտեղ։
–Դու անցած անգամ էլ էիր այսքան ինքնավստահ։
–Ես մեղք չունեմ ,դու լավ գիտես անցած անգամների մասին։
–Իսկ սա ո՞ր հայտարարությամբ էիր գնացել, ի՞նչ կազմակերպություն է։
–<<Ոսկե սերունդ>> է կազմակերպության անվանունը։ Գնացի ինձ առաջին հարկում ընդունեց պատասխանատու աշխատակիցը, հարցազրույցից հետո ասաց <<Վաղվանից եկեք փորձաշրջանի, բայց կարող եք չանհանգստանալ, չեմ ուզում խոստանալ, բայց հավանաբար կմնաք մեզ մոտ աշխատելու։ Մեր գլխավոր տնօրենը նոր նախագիծ ունի, որով խրախուսում է անփորձ կադրերին աշխատանքի ընդունելը>>։
Конец ознакомительного фрагмента.
Текст предоставлен ООО «Литрес».
Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на Литрес.
Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.

