bannerbanner
Բարի լույս
Բարի լույս

Полная версия

Բարի լույս

Язык: Русский
Год издания: 2025
Добавлена:
Настройки чтения
Размер шрифта
Высота строк
Поля

Ваграм Оганджанян

Բարի լույս

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Բարի լույս


Բարի լու՜յս մեր լուրթ երկնքին,

Լույս է բերում, որ ամենքին,

Հրաբորբոք, բոցով` բոսոր,

Որ բացվել է լույսով` այսօր։


Բարի լու՜յս մեր ծեր լեռներին,

Նրանց ճերմակ գագաթներին,

Թիկն տված ամպե բարձին,

Որ զարթնել են լուսաբացին։


Բարի լու՜յս մեր սեգ սարերին,

Հազարերանգ խաս լանջերին,

Ծաղիկների ճաճանչներին,

Հրակարմիր կակաչներին։


Բարի լու՜յս մեր անտառներին,

Ամե՛ն թփին, ամե՛ն ծառին,

Ծոցում ննջող հրաշքներին`

Թռչնակներին ու հավքերին։


Առվակներին ու գետերին,

Նրանց տենչող ծով արտերին,

Տարված պարով` պտույտների,

Լորերին ու արտույտններին։


Հընուց օրհնած ու պաշտելի,

Լույսը բարի` մեր դաշտերի,

Ուր թափվում է ջանք ու քըրտինք

Եվ տալիս է հազար բարիք։


Բարի լու՜յս, մեր նեղ օրերին՝

Դիրքում կանգնած զինվորներին,

Առյուծի պես անվախ մարտում,

Ողջ ու առողջ, որ դառնան տուն։


Բարի լու՜յս մեր քաղաքներին,

Հարյուրամյա ավաններին,

Գյուղ ու քաղաք, ամեն ավան`

Բարով ծաղկեն ու զարգանան։


Բարի լու՜յս մեր հայրենիքին,

Հար մաքառող հանուն կյանքի,

Զավակներին. համե՜ստ, արի՜,

Թո՛ղ լույս լինի. բարի՜, բարի՜…


17.10.2024 թ.



Դաշուշենս


Դաշուշենս սարեն տոշին,

Ըրտասունքը սառած թոշին,

Ամեռն-ծմեռ, կյարունք-աշունք,

Մեր կարոտնա դարդուտ քաշում։


Քերծեն տակեն էն մեծ թեղեն,

Աշկը քըցյած բիդի հըղեն,

Լըհա վեր ծյունը հալում,

Յեշումա, ետ, հիբընք կյալու։


Մատաղ ես քու ամեն սարեն,

Մին պատառ էլ տիմաց յարեն,

Թորքեն աշկը տյուսա կյալու,

Քիզըրա էլ լյուսա կյալու։


Քիզանա էլ մունքընք կարոտ,

Քիշեր-ցիրեկ ու ըռավոտ.

Ծաղեգներիտ սառած շաղեն,

Շենին տակեն՝ թութեն բաղեն։


Բաղեն թութեն` քախծր չիրին,

Մեր Քյահրիզին՝ ցորտ-ցորտ ճիրին,

Կընընչ-կյարմուր՝ Ծաղկասարեն,

Շենին կըլխեն` Շըղասարեն։


Խաչին տակեն` մեր Սուբ քարեն,

Խաչը կոտրած երե սարեն,

Հու՞նց տիմանանք էսքան դարդին,

Սըրտնես կըտոր-կըտոր ըրեն։


Օզումա թա ինի զենքավ,

Օզումա թա ինի խելքավ,

Պռոշնին վըկա, մեր էն կալուն,

Մինա՛, ետ, մունք տոնընք կյալու։


01.11.2024 թ.



Ճակատագիր


Տվողները, պիտի տան,

Առնողները, դեռ կառնեն,

Այս վիժվածքին անպիտան,

Մինչև գլխից չզարնեն։


Փախչողները` կփախչեն,

Կռվողները` կկռվեն,

Այնժամ միայն կհաղթեն,

Մինչև կարգին չծռվեն։


Հաղթողները` կհաղթեն

Ու կպարեն հաղթական,

Տականքներին` կկախեն,

Մինչև վերջին սրիկան։


28.03.2024 թ.



Բախտը


Կյանքըս քեցած, մինակ պառավ,

Էս ըշխարքան շատում խըռավ,

էնքան դուզընք ախեր իլալ,

Վեր դուզերնընք հըսե ընգալ…


Էն առաջին կըռվեն վախտը,

Անդար ինի էս իմ բախտը,

Խաբար եկավ մի օր կըռվան,

Մարդիս կուրցրե՝ ջահի՜լ ջիվան:


Երկու բալաս մընաց հոգսես,

Հու վեր կարից, կոխկից օգնեց,

Աստված պահե ուրանց բալունց,

Տղերք տեռան մի-մի առյուծ:


Ամեն մինը աշկես լյուսնար,

Ամեն մինը կյանքիս հույսնար,

Բախտըս էլա հարամ տեռավ՝

Էս կռեվն էլ ուրանց տարավ…


Աշկըս մընաց հարսու իրա,

Աշկըս մընաց թոռնու իրա,

Վեղում տիրի, ասիմ խոսկե,

Իրեք սերտըս՝ ուրուր կոխկե:


Էլ սերտ չոնիմ, վեչ ըրտասունք,

Հայի բախտա, հի՞նչ անինք մունք,

Կանգնած տեղը, վեննեն տական,

Մեր վեղընել հընե տարան:


Մեր օջըխնեն հալալ-զուլալ,

Տոնը, տեղը թորքեն թողալ,

Գործերը մեր լյավար, մինգյա՜մ,

Տըռնըտոռնընք մինգել ընգալ:


Առանց հընգեր ու հըրեվան,

Եկալ, հըսալընք Իջեվան,

Դե տներն էլ թանգյ ու կրակ,

Անդար պառավ, յիսել մինակ…


Աստուծ պահե մեր հըյերեն,

Բայց վեչ նրանց, վեր տիյերըն,

Մեր նեղ օրին ծերք մըկնեցին,

Հետո մինակ թողին, քեցին:


Տրանա տեն, հինշքա՞ն օքնեն,

Ամեն մինը ուրան հոքսեն,

Ստեղ էլ, ասի՛մ, սա՜ղ Հայաստան,

Ինձ նման էլ շատերը կան:


Մին պենում ես մինակ խընթրում,

Ծեր բախտան, տու՛ք, շատը՜ք խըրթնում,

Պատառ խըրեգյ սյուք ըրեցեք,

Конец ознакомительного фрагмента.

Текст предоставлен ООО «Литрес».

Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на Литрес.

Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.

Конец ознакомительного фрагмента
Купить и скачать всю книгу