bannerbanner
Հայկական սարի ծամոն
Հայկական սարի ծամոն

Полная версия

Настройки чтения
Размер шрифта
Высота строк
Поля

Հայկական սարի ծամոն


Ռուզաննա Պետրոսյան

© Ռուզաննա Պետրոսյան, 2022


ISBN 978-5-0056-3870-0

Создано в интеллектуальной издательской системе Ridero

Ամառային պայուսակս էի քրքրում, գրպանիկներից մեկում սարի ծամոն գտա…

Ինչ անսպասելի էր, դու մի ասա՝ ինքը թզուկի պես պահվել է, հետս ամենուր ման եմ տվել՝ իր գոյության մասին մասին մոռացած, մինչդեռ այդտեսակ հարստություն ու թաքնված գանձ ունենալը ուրախության երակներով պիտի ձգվեր անցնող օրերի մկաններին:

Կարո՞ղ է մարդիկ լինեն, որ տեղյակ չեն՝ սարի ծամոնն ի՞նչ է, փորձեմ բառերով նկարագրել, բայց եթե հանկարծ այնպես է պատահել, որ կյանքումդ սարի ծամոն չես ծամել, դժվար թե կարողանամ դրա՝ ոչնչի հետ չհամեմատվող համն ու ծամելուց ստացած հաճույքը փոխանցել:

Սարի ծամոնը վայրի բույսի՝ անունը չգիտեմ, կաթնանման հեղուկն է, որ արևի տակ մնալով, դառնում է մածուցիկ, վարդագույն երանգի զանգված: Ժամեր անց վարդագույնը մգանում, փոխվում է շագանակագույնի՝ ռետինի հատկություններով: Ամենասկզբից շատ դառը համ ունի, անընդհատ պիտի թքես, դառնությունը կուլ տալ չի լինում: Պարզ է, չէ՞, որ «բազմահարկ կվարտիրաներում» անպետք ու անօգտագործելի ճաշակելիք է դա, դրսում՝բակում կամ այգում դեսուդեն վազվզելիս մի կես ժամ ինտենսիվ ծամել- թքելուց հետո միայն դառնությունը լրիվ անցնում է, մնում է հաճույքը: Քանի չի ջրկացել, ուզածիդ չափ չպչպացնում ես, փուչիկներ սարքում այն մեծության, ինչքան հունարդ է հերիքում: Երեխաներով ծամոն շատ էինք սիրում, բայց դրանից միայն սարերում էր ճարվում: Շուկայում էլ կար «կուլտուրական» տեսակը՝ սոդայաջրի մեջ գցած, սպիտակացրած, տեսել էի, որ ծախում են, բայց մերոնք չէին առնում:

Конец ознакомительного фрагмента.

Текст предоставлен ООО «ЛитРес».

Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на ЛитРес.

Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.

Конец ознакомительного фрагмента
Купить и скачать всю книгу