Հայրեններ

Հայրեններ
Настройки чтения
Размер шрифта
Высота строк
Поля

Նահապետ Քուչակ
Հայրեններ
***
Երբ սերն ի յաշխարս եկավ, եկավ իմ սիրտս բնակեցավ.Հապա յիմ սրտես ի դուրս` յերկրէ յերկիր թափեցավ.Եկավ ի գլուխս ելավ, ի ըղեղս ելավ թառեցավ:Աչիցս արտասուք ուզեց, նա արյուն ի վար վաթեցավ:***
Յայդ լեռնեդ ի վայր գայի, կանչեցի, թե` «Յու՞ր կա կանանչե:Մեկիկ մ՚ այլ ինձ զայն ասաց. «Սար ու ձոր ամենն է կանանչ.Ով որ սրտով սեր ունի, իր սրտին երակն է կանանչ.Ով որ սրտով սեր չունի, սիրտն է սև, երեսն է կանանչե:***
Քան զսերն այլ քաղցրիկ պտուղ ի աշխարհս չավտամ թե լինի.Շաքարն նշով շաղված` մոտ ի սերն է դառն ու լեղի.Զհամն ալ առի ես այլ, սիրո տեր եղա հետ քեզի:Սերդ ալ իմ սրտիս դու տուր, քո սիրուդ եմ ճորտ ու գերի:***
Ու՞ր էիր, ուսկի՞ց եկիր, անծանոթ, ըզիս սիրեցիր.Կրակն ի թեզնիքդ ուն՚ իր, ի ծոցիկս ի վար թափեցիր.Քո սերդ ալ ոսկի արիր, իմ սրտիս քուրան հալեցիր.Դարձար զան հալխա արիր ՚ ւ իմ սրտիս ականջն անցուցիր:***
Քու սերն իմ սրտիս միջին հանց մտեր, զետ ոսկի բևեռ.Գնացեր է սրտիկս ի ներս, փառչին եղեր կեռումեռ.Քու սերդ իմ սրտիս միջին հերկ արեր ու դարձեր է եռ:***
Ու՞ր էիր, ուսկի՞ց եկար, քան զամեն ծաղիկ դու պայծառ.Եկիր ՚ ւ ի հոգիս մտար, չես ի տար պահիկ մի դադար.Սրտիս մեջն ի ժուռ եկար ՚ ւ ելնելու ճարակ չի գտար.Զարկիր ի գլխուս վերա ՚ ւ աչերուս ի վար թափեցար:***
Աշխարհս, ա՜մ, ալ ի՞նչ աղվոր, որ լինի երկու սերն նոր.Երկու սերն նոր լինի, երկուսին դռվին մոտևոր.Վաղվընեքն ի վեր ելնեն, բարև տան քան զկարևոր.Պագ տան ու պագ առնուն, քանց հարյուր տարին կարևոր:***
Նայե ի վերա քարին, լուկ զքարամն ի քեզնե արա՛.Քան զքարն այլ ամուր չկա, նայի` ջրի ճամփեկ նա կուտա.Ջաղացին քարն է հարյուր լիտր ՚ ւ ջրին ահեն կու դողա.Իմ սիրտս է պատառ մի միս, քու սիրույդ, ա՜մ, ո՞նց դիմանա:***
Տարպա մի սիրու վերա ծեծեցին, կողերս երևաց.Конец ознакомительного фрагмента.
Текст предоставлен ООО «ЛитРес».
Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на ЛитРес.
Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.
Конец ознакомительного фрагмента