bannerbanner
ԿԱՐՄԻՐ
ԿԱՐՄԻՐ

Полная версия

Настройки чтения
Размер шрифта
Высота строк
Поля
На страницу:
2 из 2

– Ասֆալտե պատեր, – հնչեց քո, գրգռող ու բավարարման հասցնող, ձայնը` դու երգում ես, – իմ ու քո սրտում, բայց իմ ու քո միջև…

Ինչ տեղին էր երգդ… Եթե այն չհնչեր, ես արդեն զսպաշապիկ էի պահանջելու: Ինչ լավ է` կարող եմ գնալ, հեռանալ տանջանքաբեր միջավայրից:

– Ես գնամ, – հնչեց ցածր ձայնս, այնքան ցածր, որ չլսելի լինի, որ չխանգարեմ ձեզ, չընդհատեմ երգդ ու նաև հետո կարողանամ արդարացնել ինձ հետևյալ փաստարկով. ես, իսկապես, ասել եմ, բայց դուք զբաղված էիք, չեք լսել, – գնամ երազելու, հաճելի երեկո ձեզ:

Հեռանալս անգամ չնկատեցին` երևի սրտերի միջև փռված ասֆալտն էին քանդում: Անկեղծ ասած ողջ ճանապարհին մտածում էի այն արգելվածի մասին, ինչին նայելն ու վայելելը հանցագործություն է, այո՛, անգամ նայելն ու վայելելը: Մտածում էի` ինչի՞ չհպվեցի, երևի այն եռում էր, եռում էր, բայց ուրիշին տենչալով:

– Բավական է դրա մասին մտածես, – նորից այն հարազատ ձայնը, – ասես երբեք չես տեսել… Հանկարծ չմտածես, ինքնաբավարարումը կա ու կա, չնայած երկրորդ տարբերակ էլ գոյություն ունի` այց հարևանին մի քանի երկար րոպեներով:

Խոսքս անգիտակից ծիծաղով համեմելով ասացի.

– Լսի՛ր, դու հայտնվում ես ճիշտ այն պահին, երբ պետք ես, շնորհակալ եմ: Հա, նաև հուսամ շատ քիչ ես օգտագործում ինքնաբավարարման կարողությունդ: Եթե ոչ` քեզ էլ կարող եմ հարևանիս մոտ ուղեկցել:

– Քի՛չ խոսա, բան էր ասացի, հիմա ամեն անգամ հիշեցնելո՞ւ ես: Չնայած ինչի՞ եմ նեղվում որ, ի՞նչ է իրականությունն ասելը հանցագործությո՞ւն կամ վիրավորա՞նք է: Այդ ո՞վ չի անում կամ արել, բոլորս էլ գոնե մեկ անգամ ցանկացել ենք լինել մեր երազած մարդու հետ ու անել այն, ինչ մտքներովս անցել է` միայն մենք ու մեր հորինած էակը` ինքնաբավարարվել…

– Լավ – լավ պետք չէ վիրավորվել, – փորձեցի հանգստացնել նրան, – դու ճիշտ ես, ճիշտ…

– Հա՞, դե որ ճիշտ եմ ու ամեն ասածիս հետ համաձայն ես միգուցե՞… հա- հա-հա, – քթի տակ խորամանկ ծիծաղելով` շարունակեց, – հը՞ն, միգուցե ցանկանա՞ս…

Конец ознакомительного фрагмента.

Текст предоставлен ООО «ЛитРес».

Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на ЛитРес.

Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.

Конец ознакомительного фрагмента
Купить и скачать всю книгу
На страницу:
2 из 2