bannerbannerbanner
ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր
ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր

Полная версия

ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր

текст

0

0
Язык: Русский
Год издания: 2018
Добавлена:
Настройки чтения
Размер шрифта
Высота строк
Поля
На страницу:
3 из 9

Ես նայում եմ Մերուժանին ու զարմանքից մնում ապշած. ես միայն նոր եմ նկատում, որ նրա աչքի մեկը կարծես թե աջ է նայում, իսկ մյուսը ձախ£ Ես դժվարությամբ եմ զսպում ինձ, որպեսզի բարձրաձայն չծիծաղեմ£

– Հիմա ի՞նչ պիտի անենք, Աբիկ, – ասում է Մերուժանը, չգիտես ինչու, իջեցնելով ձայնը£

– Ինչի՞ համար, – իմ հերթին հարցնում եմ ես£

– Ի՞նչ թաքցնեմ քեզանից, Աբիկ ջան, իմ ամբողջ հույսը դու ես£

– Ոչինչ չեմ հասկանում£ Ի՞նչ հույսի մասին է խոսքը£

– Հիշո՞ւմ ես, քեզ ասել եմ այդ մասին® Իմ հույսը դու ես, իմ վերջին հույսը£– Մերուժանը նստում է անցած ձմեռվանից մնացած հաճարենու կոճղին, վախվորած նայում է չորս կողմը և շարունակում ցածր ձայնով£– Իմ արևը, Աբիկ, որ ինձ սպանեն էլ, որ կախ էլ տան, միևնույն է, նրան իմ սրտից հանել չեմ կարող£ Հասկանու՞մ ես, նրան կորցնելուց հետո ես էլ կորցնելու բան չունեմ… Մեղավոր չեմ, սիրում եմ, գետնից մինչև երկինք խենթի պես սիրում եմ, Աբիկ ջան, ոնց ասեմ, խմած չեմ, բայց հարբած եմ£

– Ինչպե՞ս կարելի է չխմել, բայց հարբել£ Այդպիսի բան չի լինում£

– Դու իմ միտքը չհասկացար, Աբիկ ջան£ Ես ուրիշ բան եմ ասում® Նա ինձ չգիտի, չի ճանաչում, հետո ինչ, թե բարևում եմ, պատասխանս տալիս է£ Դա էն չի®Դու հո կարող ես նրան մի երկու խոսք ասել իմ մասին£

– Օրինակ, ի՞նչ£

– Դե, ինչպես ասեմ քեզ, – Մերուժանը մի պահ մտամփոփ նայում է հեռու հանդերի կողմը£– Ամեն ինչ էլ կարող ես ասել, փառք աստծու, ձեռքս քարի տակ չի, աշխատում եմ և վատ չեմ վաստակում£ Աղջիկներ շատ կան, ում էլ ասեմ՝ մի գլուխ վազելով կգա, բայց, դե, Արգինան ուրիշ է, բարձրագույնն ավարտած, գեղեցիկ, լավ ռոճիկ է ստանում, ես նրա մի մազը չեմ փոխի մեր գյուղի բոլոր աղջիկների հետ… Ասա մեքենայի հերթում է, շուտով մեքենա է գնելու£– Մերուժանը կրկին նայում է չորս կողմը£– Լսիր, Աբիկ ջան, դու էդ բանն արա, ես քեզ էնպիսի մի լավություն անեմ, որ ամբողջ կյանքում ինչ էլ անես՝ չկարենաս իմ լավության տակից դուրս գաս:

– Չեմ հասկանում, ես ի՞նչ պիտի անեմ, – ասում եմ ես հետզհետե բարկանալով£

– Հիմա, հիմա, Աբիկ ջան, հիմա ասեմ քեզ£ Հասկանո՞ւմ ես® Հնարավո՞ր չի, օրինակ, մի անգամ, ուշ երեկոյան նրան վերցնես ու զրույց անելով գաս ձորի կողմը® Բայց էնպես, որ մարդ-բան չլինի, թե չէ, մեկ էլ տեսար, սկսեցին բամբասանքները.. Շատ կարևոր մի հարց կա, ուզում եմ էդ մասին խոսել հետը® Էդ որ անես, Աբիկ ջան®

«Նա ուզում է փախցնել Արգինային», – վայրկյանաբար անցնում է իմ մտքով£ Այդ ենթադրությունից նույնիսկ շնչահեղձվում եմ£

– Ուզում ես փախցնե՞լ Արգինային, – ասում եմ ես£

– Հա, – արագ ելնելով տեղից պատասխանում է Մերուժանը£– Քեզնից ի՞նչ թաքցնեմ, Աբիկ ջան, պայմանավորվել եմ, Կաղնախաչի վրայով ձիով կտանեմ Առաջաձոր, բարեկամ ունենք էնտեղ, կթողնեմ նրանց տանը, իսկ հետո հեշտ է£ Մեր գյուղերում էդպիսի էնքա¯ն դեպքեր են եղել® Օգնիր ինձ էդ հարցում, Աբիկ ջան, լավությունդ չեմ մոռանա մինչև մահ-գերեզման£

– Ինչպե՞ս չես ամաչում, – համարյա գոռում եմ ես, զգալով, թե ինչպես են մի ակնթարթում լցվում աչքերս£– Հիմա ես կգնամ ու բոլորին, բոլորին կպատմեմ այդ մասին£

Մերուժանը, հանկարծակի գունատվելով, նայում է շուրջը և, փորձելով ժպտալ, վախեցած ձայնով ասում է.

– Ի՞նչ փախցնել, ի՞նչ ես ասում, կատակ արեցի® Այ տղա, դու կատակ-բան չես հասկանո՞ւմ£

Ես արագ, առանց ետ նայելու, վազում եմ դեպի տուն£

6

Դեռևս տուն չհասած՝ մարագի մոտ լսում եմ Արգինայի ձայնը£ Շրջվում եմ ձայնի ուղղությամբ£ Արգինան տասերորդ դասարանի մի խումբ աղջիկների հետ ճանապարհի եզրին կանգնած աշխույժ զրուցում, ծիծաղում է£ Տուն գնալ չեմ ուզում, նստում եմ մարագի ստվերում՝ սպասելով Արգինային£ Արգինան շարունակում է ինչ-որ բանի մասին պատմել աղջիկներին, և նրանք համերաշխ կչկչում են£ Ճիշտն ասած, չգիտեմ ինչու, ինձ դուր չի գալիս այն, որ Արգինան այդքան մոտ է աղջիկների հետ£ Հետո ի՞նչ, թե նրանց դասղեկն է£ Ինձ նույնիսկ թվում է, թե Արգինան հատուկ նրանց համար է ստեղծել «Սիրենք, պահպանենք հայրենի բնությունը» խմբակը£ Դե, իհարկե՝ որպեսզի մշտապես միասին լինեն£ Մեկ էլ տեսար հավաքվեցին մեր տան մոտ և սկսեցին ճռվողել սարյակների պես£ Պատահում է նաև, գնում են շրջելու գյուղամերձ դաշտերում կամ զբոսանք են կազմակերպում դեպի սարերը և տուն են վերադառնում արևը մայր մտնելուց հետո£ Մի անգամ նույնիսկ Արգինան իր դասարանով մեկնեց մարզկենտրոն՝ ինչ-որ ներկայացում դիտելու£ Ես չքնեցի այդ գիշեր, անկողնում պառկած արթուն սպասեցի՝ մինչև նրանք կվերադառնային այնտեղից ու դրանից հետո նոր միայն քնեցի£

Փառք աստծո, վերջապես Արգինան հրաժեշտ է տալիս աղջիկներին£

– Դեհ, մինչև վաղը, աղջիկներ, – ասում է նա, շրջվելով մեր տան կողմը£ Բարձր ու խրոխտ՝ նա գալիս է թեթև քայլվածքով, գլխի գեղանի շարժումով երբեմնակի ետ նետելով անհնազանդ մազերը£

Մեր տնից ոչ հեռու, գյուղխորհրդի հին շենքի տանիքում, ուր վերջին տարիներին կոլտնտեսությունը ծխախոտի տերև է չորացնում, ծխախոտագործ կանայք, իրար գլխի հավաքված, խոսում են՝ ուշադիր նայելով Արգինային£

– Անաստվածը մի տես ինչքան գեղեցիկ է£

– Աչքերը գեղեցիկ, քիթը գեղեցիկ, բերանը գեղեցիկ, կազմվածքը գեղեցիկ, աղջի, բա սրան տեսնողի քունը կտանի՞£

– Մի նայիր է, ասես բացված վարդ լինի, հազար երանի քեզ առնողին£

– Ոչ ուտես, ոչ խմես, կանգնես ու էդպես նայես£

– Աղջի, բախտը լինի գեղեցիկ, բախտը£ Մեր Ռազմելան պակա՞ս գեղեցկուհի էր£ Որտե՞ղ է հիմի. Ղազանչիի ձորերումը՝ մի բոլուք երեխեք գլխին թափած£

– Էհ, գեղեցիկ աղջիկները հազվադեպ են բախտավոր լինում£

Տրամադրություն չունեմ նրանց լսելու: Արգինան մեր բակում է միայն նկատում ինձ£

– Ինչո՞ւ ես այդքան ուշացել, Աբիկ, – հարցնում է նա իր առօրյա սիրալիրությամբ£

– Մի թեթև գործ կար, – ասում եմ ես՝ փախցնելով հայացքս£ Սակայն իմ դեմքը, ըստ երևույթին, շատ է այլայլված, որովհետև Արգինան դադարում է ժպտալ£ Մենք լուռ բարձրանում ենք տուն և այնտեղ, տանը, Արգինան ասում է.

– Ինչ-որ բա՞ն է պատահել£

– Ոչ, – ասում եմ ես£

– Գուցե կռվե՞լ ես որևէ մեկի հետ£

– Ոչ£

– Վա՞տ ես զգում քեզ£

– Ոչ£

Նա մոտենում, գրկում է իմ ուսերը£

– Թաքցնո՞ւմ ես ինձնից£

Աչքերս լցվում են արցունքով, և, ինձ համար ևս անսպասելի, ես թռցնում եմ բերանից.

– Մերուժանն ուզում է փախցնել քեզ£

– Ո՞վ, -հարցնում է Արգինան, և ես նրա դեմքից տեսնում եմ, որ նա մեծ դժվարությամբ է զսպում ծիծաղը£ Դա ինձ հանգստացնում է£

– Մերուժանը, – ասում եմ£– Կոշկակար Մերուժանը£– Եվ ես սկսում եմ նրան պատմել Մերուժանի, Մաքսիմի ու գյուղի մյուս տղաների մասին՝ միաժամանակ զգույշ հետևելով, թե իմ խոսքերն ինչպիսի ազդեցություն են ունենում նրա վրա£ Շականակագույն խոշոր աչքերում բազմախորհուրդ արտահայտություն՝ Արգինան ուշադիր ունկնդրում է ինձ՝ մեկ ձյունաթույր ատամներով կծելով շիկակարմիր շուրթերը, մեկ իբր, զարմանքից ապշահար՝ հմայուն բերանը կիսաբաց՝ նայում է ինձ, ու ես չեմ կարողանում հասկանալ՝ բարկանո՞ւմ, թե՞ ներքուստ բերկրում է նա իմ խոսքերի վրա£ Ի վերջո, իմ սպասածին հակառակ, Արգինան հանկարծ սկսում է բարձր ու ուրախ ծիծաղել£

– Դրա համա՞ր ես արտասվում, – հարցնում է նա ծիծաղելը վերջացնելուց հետո£

– Այո, – գլխով եմ անում ես£

– Մի վախեցիր, ինձ ոչ ոք չի փախցնի£

– Ուրեմն դու ոչ ոքի հետ ոչ մի տեղ չե՞ս գնա£

– Չէ իհարկե… Միայն քեզ հետ, Աբիկ£ Ամռանը, արձակուրդներին, ես քեզ կտանեմ քաղաք£

– Այնտեղ, ուր աշխարհի ամենամեծ լիճն է ու ամենափոքր ծո՞վը£

– Այո£ Եվ դու կտեսնես, որ այն Նեապոլի նման է ու Նեապոլից գեղեցիկ, – միայն աչքերով ժպտալով ասում է Արինան£– Ես քեզ ցույց կտամ մեր քաղաքի բոլոր տեսարժան վայրերը ու նաև այն բակը հայկական թաղամասում՝ Արմենիքենդում, ուր ծնվել եմ ես£ Մեր բոլոր հարևանները հայեր էին, թե չէ հայերեն չէի իմանա£ Իսկ հետո նոր բնակարան ստացանք միկրոշրջանում£ Կգաս, չէ՞, ինձ հետ£

– Իհարկե£ Իսկ ձեր քաղաքը գեղեցի՞կ է մեր գյուղից£

Արգինան մի թեթև միտք է անում, հետո ասում.

– Չգիտեմ, Աբիկ£ Երևի քաղաքն իր գեղեցկությունն ունի, գյուղն՝ իր£

Վերևում, բարձր, շատ բարձր, երկնքի հեռու խորքում դանդաղ լողում են աշնանային գորշ ամպերը£ Նրանց ստվերները սահում են դաշտերի, անտառների ու գյուղի վրայով£ Հետո ստվերները խտանում են, և երկինքը միանգամից սևակնում է£ Այգում ու ներքևում՝ ձորի շամբուտում, թռչուններն իսկույն ընդհատում են իրենց անուշալուր երգը£ Գնալով մռայլվում է ողջ աշխարհը, ձորերը ընկղմվում են մթան մեջ, հեռավոր սարերը կորչում են մշուշում£

– Հիմա ամպրոպ կլինի, – ասում եմ£

Արգինան կկոցված աչքերով նայում է երկնքին£ Եվ այդ պահին կապտավուն կայծակը զիգզագաձև կտրտում է երկնքի կեսը՝ մի կարճ ակնթարթ լուսավորելով շրջակա անտառապատ լեռներն ու այս ու այնտեղ, սարալանջերին փռված զառիթափ հանդերը, հետո, սկզբում հանգիստ, իսկ այնուհետև ավելի ու ավելի ահագնանալով, երկինքն այնպես է սկսում ցնցվել ու դղրդալ, որ թվում է միաժամանակ սկսեցին կրակել հազարավոր հրանոթներից£ Արգինան վախվորած հպվում է ինձ, և ես, նայելով նրան, ծիծաղում եմ£ Նա նույնպես ժպտում է, թեպետ պարզ տեսնում եմ, ժպտալու ամենևին սիրտ չունի. Երևի վախենում է շանթ ու որոտից£

– Մեզ մոտ, քաղաքում, համարյա որոտներ չեն լինում, – ասում է նա ասես արդարանալով£– Եվ եթե նույնիսկ լինում է, ապա հազվադեպ, և այն էլ ոչ այնքան ուժեղ£

– Մեր սարերում կաղնիներ շատ կան, այդ կաղնիներն են ձգում կայծակներին, – ասում եմ ես£ Իսկականից ես չգիտեմ, թե ինչքանով է դա ճշմարիտ, որովհետև ինքս ոչ մի տեղ այդ մասին չեմ կարդացել, պարզապես մի անգամ սարերում ընկանք կարկուտի տակ, և իմ ընկերոջ՝ Հովիկի, հայրը՝ քեռի Երվանդն ասաց, որ չպատսպարվենք կաղնի ծառերի տակ, դրանք երբեմն ձգում են կայծակներին£ Եվ, իրոք, երկու տարի առաջ Սեյրանենց տափում կայծակը տվեց, երկու մասի բաժանեց մի վիթխարի կաղնի, ամբողջ մի շաբաթ ծխում էր կաղնին և, չգիտես ինչու, ոչ ոք չէր համարձակվում մոտենալ այրվող ծառին£

Քամու հետ գետնին են զարնվում անձրևի առաջին, խոշոր կաթիլները£ Հետո միանգամից սկսում է հորդ անձրևը՝ ուժգին ծեծելով տանիքի թիթեղն ու բակում, հավերի համար դրված ջրամանները£ Հաճելի է այսպես կանգնել պատշգամբում ու նայել, թե ինչպես է ջուրը ջրհորդաններից քլթքլթում հողին, ունկնդրել անձրևից վարարած Բարակ ջուր գետի կատաղած հեծեծանքներին՝ տներից ներքև, մշուշով լցված ձորի մեջ, լսել մարդկանց տագնապոտ կանչերը՝ հեռու և մոտիկ թաղերից, դիտել անձրևից կուչ եկած մենավոր ծառերն ու թրջված դաշտերը, ուր ինչ-որ մեկի բխոված ձին լուռ կանգնած համբերատար սպասում է անձրևը կտրվելուն®

– Իմանայի, թե անձրև է գալու, Հովիկին կկանչեի£

– Որպեսզի շախմա՞տ խաղանք, – հարցնում է Արգինան£

– Այս եղանակին ուրիշ ի՞նչ կարելի է անել՝ շախմատ խաղալուց բացի£ Թե դու չե՞ս ուզում, որ ես կանչեմ նրան£

– Հիմարիկ£ Ախր, ես ինչպե՞ս կարող եմ չուզենալ, – զարմանում է նա£

Հովիկի մասին ես հարցրի հատուկ նպատակով, որովհետև մեր գյուղում բոլորն այն կարծիքին էին, որ նա անուղղելի տղա է, նույնիսկ մի անգամ ցանկացել էին նրան հեռացնել դպրոցից, սակայն ինչպես Արգինան, այնպես էլ ջոկատավարուհի Նվարդը, կտրականապես դեմ էին դուրս եկել£ Նրանք ելույթ էին ունեցել մանկխորհրդի նիստում՝ խստորեն քննադատության ենթարկելով բոլոր նրանց, ովքեր կողմնակից էին Հովիկի հեռացմանը£ Այդ օրը ես դասարանի հերթապահն էի, դասերից հետո միջանցքով անցնելիս, ուսուցչանոցից լսեցի Արգինայի ձայնը և ակամաբար կանգ առա£ «Ես կուզենայի մի անգամ ևս հիշեցնել բոլոր նրանց, ովքեր պահանջում են անպայման հեռացնել Հովիկ Զաքարյանին, հիշեցնել, որ կյանքի ամենադժվար, ամենածանր պահին անգամ չպետք է կորցնել հավատը մարդու հանդեպ, առավել ևս Հովիկի տարիքում գտնվող մարդու հանդեպ, որովհետև անտարբեր լինել մարդու նկատմամբ, նշանակում է նրան մղել դեպի անխուսափելի կործանում£– Արգինայի ձայնը հնչում էր համոզչական ու հստակ£– Հեշտ է աշակերտին հեռացնել դպրոցից, բայց մի՞թե մենք՝ նրա ուսուցիչները, դրանից հետո իրավունք ունենք ուղիղ նայելու նրա ծնողների աչքերին, մարդկանց աչքերին և, առհասարակ, մի՞թե մենք իրավունք ունենք ապրելու և շնչելու, վայելելու կյանքի բարիքները, եթե մեզ այլևս չեն հուզում ոչ միայն բոլոր մարդկանց, այլև նույնիսկ մեր դպրոցում սովորող աշակերտի վշտերն ու ուրախությունները»£

Ես իհարկե մեծ բավականությամբ կշարունակեի լսել Արգինային, բայց միջանցքի մյուս ծայրին, չգիտես որտեղից, անսպասելի տնկվեց հավաքարարուհի Վարսիկը և ձեռքով նշան արեց չքվել ուսուցչանոցի մոտից£ Իսկ երեկոյան, տանը, Արգինան մայրիկին ասաց, որ անուղղելի մարդիկ չկան կյանքում£

Ճիշտն ասած, այդ խոսքերն ինձ շատ դուր եկան, որովհետև Հովիկը, իր բոլոր թերություններով հանդերձ, վատ տղա չէ, մենք նրա հետ դեռևս առաջին դասարանից ենք ընկերություն անում£ Արգինան այդ ժամանակ ասաց նաև, որ ինքն ամեն ինչ կանի, որպեսզի Հովիկը դառնա դպրոցի ամենաօրինակելի աշակերտներից մեկը£ Դա նույնպես ինձ անչափ դուր եկավ£ Եվ հիմա, խոսք բացելով Հովիկի մասին, ես ուզում էի իմանալ՝ Արգինան չի՞ մոռացել դեռ իր խոստումը և չի՞ փոխել, արդյոք, վերաբերմունքը իմ ընկերոջ նկատմամբ£ Ոչ, չի փոխել, այլապես ինչո՞ւ պիտի ասեր.

– Հենց որ անձրևը դադարի, կանչիր Հովիկին£

Հովիկը երեկ չէ մյուս օրն էլ մեր տանն էր£ Արգինայի հետ նրանք որոշ ժամանակ զբաղված էին դպրոցական պատի թերթի ձևավորմամբ, իսկ հետո մի քանի պարտիա շախմատ խաղացին, և Արգինան բոլոր այդ պարտիաները տանուլ տվեց£ Դա շատ էր զարմանալի, որովհետև Արգինան շախմատ լավ է խաղում£ Բայց հետո Արգինան ասաց, որ դա այլ նպատակ ունի£ Ես չհասկացա, թե դիտավորյալ տանուլ տալը ի՞նչ նպատակ պետք է ունենա և ոչինչ չասացի, իսկ Հովիկը՝ այդ դմբոն, հորթի պես ուրախացել, հրճվում էր£

Անձրևը հետզհետե դադարում է, և արեգակը՝ անձրևից թաց, գլուխը դուրս հանելով երկնքի մի ծայրից, ժպտում է£ Հեռվում, սարերի վրայով, օձի խորխի նմանվող գույնզգույն իր գոտին է նետել թափանցիկ ծիածանը, իսկ ավելի բարձր, սարերի կատարներին քսվելով, արդեն չվում են ծանր ամպերը£

Ես վազում եմ փողոց՝ Հովիկին կանչելու£

7

Իսկ հետո անսպասելի եկավ ձմեռը, ամբողջ չորս ամիս համարյա անընդհատ ձյուն տեղաց. ճամփաները փակվեցին, դարձան անանցանելի՝ լեռնային մեր փոքրիկ գյուղը կտրելով աշխարհից£

Մարտ ամսվա վերջին օրերին միայն արեգակը սկսեց տաքացնել հողը և սկզբում բլուրները, իսկ հետո հանդ ու այգի, գյուղ ու ճամփա սկսեցին դանդաղ ծխալ£ Ձյունն արագ հալչում էր և, ինչպես ամեն տարի գարնանը, հորդաց, փրփրեց մեր հնավանդ Բարակ ջուրը, արմատահան արված ծառեր ու վիթխարի քարեր էր բերում վերևից, լեռների կողմից, և գիշեր ու ցերեկ անձանձիր ոռնում, դղրդում էր մթին ձորերի մեջ£

Ապրիլի կեսերին արդեն ձյուն չկար, կար միայն առատ ձյան վերհուշը£ Եկավ գարունը® Հեռավոր վայրերից վերադարձան ծիծեռնակները, ուրախ պտտվեցին մեր տան գլխավերևում, այգու ծայրում ինչ-որ տեղ, թփերի մեջ, երգեց դեղձանիկը, և նրան ձորից արձագանքեց մայր կկուն£

Երեկ ամբողջ օրը, չգիտեմ ինչու, անտրամադիր էի, իսկ այսօր առավոտյան, չափելով ջերմությունս, մայրիկը ինչ-որ դեղահաբեր դրեց սեղանին՝ պատվիրելով տնից ոչ մի տեղ չգնալ, պառկել անկողնում, տաքացրած կաթ խմել և ընդունել այդ հաբերը£ Եվ հիմա պառկել եմ անկողնում, և ժամերն այնպես ծանր են անցնում£ Ես մեկ-մեկ հաշվում եմ դպրոցական զանգի ձայները, սպասելով դասերի ավարտին£ Ուր որ է կգա Արգինան, և իմ սիրտը միանգամից կլցվի լույսով ու քնքշանքով£

Բակում, դարպասի երկաթե դռնակը աղմուկով ետ է գնում£ «Արգինան է», – մտովի ուրախ ասում եմ ես£ Ոտնաձայները բարձրանում են սանդուղքով, դանդաղ բացվում է պատշգամբի դուռը, և դռների մեջ երևում է Արմենը՝ ձեռքին եղրևանու մի մեծ փունջ£ Ներս մտնելով, նա նկատելի շփոթվում է, ինչպես երևում է, չէր սպասում այդ ժամին տեսնել ինձ տանը£

– Այդ ի՞նչ է, դպրոց չե՞ս գնացել, Աբիկ£

– Ոչ, – ասում եմ ես, նստելով մահճակալի ծայրին£– Նշագեղձերի բորբոքում ունեմ£

– Մրսել ես երևի, – ասում է Արմենը՝ անվստահ նայելով շուրջը£

– Երևի, – ասում եմ£ -Մայրիկը տանը չէ, – ավելացնում եմ ես, նայելով ծաղկեփնջին£

– Հա՞, – ասում է Արմենը շփոթված£– Իսկ ես կարծում էի, թե տանն է£

Ծիծաղելի է, երբ մեծահասակ տղաները շփոթվում են£ Ես, օրինակ, երբեք չեմ շփոթվի՝ որտեղ էլ որ լինեմ£

– Ոչ, տանը չէ, – կրկնում եմ ես£– Այսօր նա առաջին հերթի է աշխատում£

– Հետաքրքիր է, – արտասանում է Արմենը, աշխատելով չնայել իմ կողմը, – ով էր՝ ասաց, թե տեսել է տուն գալիս, ուրեմն սխալ եմ հասկացել…

Ես մտածում եմ, որ երևի նրա հարազատներից որևէ մեկը բուժվել է մայրիկի մոտ, և նա եկել է շնորհակալություն հայտնելու, բայց ինչո՞ւ ոչ հիվանդանոց, այլ տուն է եկել£

– Այս ծաղիկները, ուրեմն, մայրիկի համա՞ր ես բերել, – ասում եմ, բայց իմ ձայնը, ըստ երևույթին, հնչում է ոչ առանց չարախնդության, որովհետև Արմենը մի տեսակ տարօրինակ ձևով է նայում ինձ: Նա եղրևանու ճյուղը զգույշ դնում է սեղանին£

– Աբիկ ջան, սա հարկավոր է դնել ջրի մեջ, – ասում է նա, – թե չէ իսկույն կթառամի£ – Որոշ լռությունից հետո, նայելով դեպի կից սենյակները, Արմենը ոչ բարձր հարցնում է.– Արգինան որտե՞ղ է£

– Դեռ չի եկել դպրոցից£

– Իսկ ե՞րբ է գալու, չգիտե՞ս£

– Արգինա՞ն® Նա արդեն պիտի եկած լիներ, չգիտեմ ինչու, ուշանում է£ Երևի հիմա կգա£ Ուզո՞ւմ ես, սպասիր£

– Չէ, չէ, – ձեռքերը շարժելով ասում է Արմենը£– Մի ուրիշ անգամ, հիմա վռազ շրջկենտրոն եմ գնում£ Եթե քեզ համար դժվար չէ, Աբիկ ջան, այս ծաղիկները տուր Արգինային՝ հենց որ եկավ£ Լա՞վ£

Փոքր երեխայի տեղ է դրել ինձ: Չի անցնի:

– Կաց, բա մայրիկի համա՞ր չէիր բերել, – ասում եմ ես, իսկ ինքս քիչ է մնում զսպված ծիծաղից պայթեմ£

– Ոչինչ, Աբիկ ջան, Արգինան ինքը կտա մայրիկին£

– Լավ, – ասում եմ ես անթարթափ նայելով նրան£– Հենց որ եկավ, կտամ իրեն£

Արմենը գնում է դեպի պատշգամբի դուռը£

– Ե՞րբ ենք նորից գնում Թարթառի ձորը, – դռների մոտ շրջվելով հարցնում է Արմենը£

– Երբ ասես, -ժպտում եմ ես£

Նրա գնալուց հետո ես ծաղիկները դնում եմ ջրով լի սկահակի մեջ£ Իրոք որ, գեղեցիկ ծաղկեփունջ է, երևում է Արմենը վատ ճաշակ չունի£ Այս գարնան առաջին ծաղիկներն են սրանք£ Երևի Թարթառի ձորից է բերել Արմենը, որովհետև մեզ մոտ եղրևանիները չեն ծաղկել դեռ£

Մեր գյուղի բոլոր տղաների մեջ, չգիտեմ ինչու, ամենից շատ ինձ Արմենն է դուր գալիս£ Գուցե նրա համար, որ նա անչափ քաղաքավարի ու հավասարակշռված տղա է, գյուղում բոլորի հետ էլ՝ մեծ թե փոքր, սիրալիր է վերաբերվում£ Չգիտեմ£ Բարձրահասակ է նա ու լայնալանջ, սև աչք-ունքով, խոսելիս թեթև ժպտում է և ժպտալիս նրա աջ այտին հազիվ նկատելի փոսիկ է գոյանում£ Բանակից վերադառնալուց հետո կոլտնտեսությունում վարորդ էր, իսկ անցյալ տարի, երբ Թարթառի վրա սկսվեց արհեստական ջրամբարի կառուցումը, գնաց այնտեղ£ Ինքնաթափ բեռնատարի վրա էր աշխատում, իսկ վերջին ժամանակներս շինարարության պետի մեքենան է վարում£ Այդ մեքենայով հաճախակի գյուղ է գալիս£ Արմենը հայրիկին նունպես դուր է գալիս£ «Արմենը ոսկի տղա է, – մի անգամ Արգինայի ներկայությամբ ասաց հայրիկը£– Ոսկու նման՝ ուր էլ որ դնես, կփայլի£ Հերն էլ լավ մարդ էր, կռվից եկավ՝ մի քանի տեղից վիրավոր, երկու տարի տանջվեց էդպես ու մեռավ£ Հիմա, ապրի արևը, հոր տեղը բռնել է, զուր չեն ասել, որ մանուշակի արմատից մանուշակ կբսնի»£

Արգինան ուշադիր լսում է հայրիկին՝ առանց մի խոսք անգամ ասելու£

– Ճի՞շտ չեմ ասում, Արուս, – դառնալով մայրիկի կողմը, անսպասելի հարցնում է հայրիկը£

– Ճիշտ ես ասում, – մայրիկը գաղտնաբար նայում է Արգինային£– Արմենը լավ տղա է£

– Ես ծեր մարդ եմ, իսկ ծերունի մարդիկ իրավունք ունեն խրատել, խորհուրդներ տալ£

Ասում եմ, չէ՞, հայրիկս առանց հանելուկների ապրել չի կարող: Մի հարցնող լինի՝ ո՞ր օրվա ծերունին ես դու:

– Դու՞ք եք ծերունի, – աչքերում անսքող ծիծաղ, ասում է Արգինան՝ կողքանց նայելով հայրիկին£– Զուր տեղը ինքներդ ձեզ մի չարախոսեք£

– Արգինա ջան, ջահել ժամանակ չես տեսել ինձ, – Արգինայի խոսքերից շոյված, ժպտում է հայրիկը£– Չէ, հիմա ծեր եմ, սիրտ մի տուր ինձ, չես խաբի, մարդու հիսուն տարին որ մոտեցավ, ուրեմն ծեր է® Բայց դե, էդ ախմախ ջահելությունն էլ էնպես արագ է անցնում® Քեզ մի բան ասեմ, աղջիկս, էն տարածությունը, որ բաժանում է ծերությունը ջահել օրերից, շատ կարճ է, ծերությունը գալիս է հանկարծակի, ոնց որ ձյուն£ Առավոտ վեր ես կենում ու տեսնում, որ ամեն ինչ սպիտակ է£

Այս խոսակցությունը տեղի էր ունենում աշնանային ուշ երեկոյան, մեր բակում, թթենու տակ գցված ընթրիքի սեղանի շուրջը£ Աստղազարդ պարզկա երեկո էր, երկինքը՝ կապտաժեռ, վերևից գյուղին նայելիս՝ թվում էր երկնքից մի բեկոր՝ աստղերի հետ պոկվել, ընկել է այս սար ու ձորերի մեջ, ու հիմա պարզ երևում էր այդ բեկորը՝ առկայծող լույսերով£

– Այո, կարճատև է կյանքը, բայց մարդու գործը երկար է ապրում, ուրեմն երկար է ապրում նաև նրա անունը, – շարունակեց հայրիկը՝ մի ումպով պարպելով թթօղու բաժակը£– Ես ձեզ մի բան ասեմ. մարդս, առհասարակ, մահկանացու է, դա բոլորը գիտեն, բայց ժողովրդի սրտում երկար ապրելու միակ հնարավորությունը իրենից հետո որևէ լավ գործ թողնելու մեջ է£ Արմենի հերը մեռավ, ճիշտ է, բայց ինքը տիրություն արեց ընտանիքին, քույրերին, ուրիշների նման չփախավ քաղաք՝ հեշտ ու թեթև աշխատանքի, մնաց գյուղում, մոր աչքի առաջ, հիմա էլ, հրեն, շինանյութ է բերել, ուզում է երկու հարկանի տուն կառուցել£

– Եվ միաժամանակ հեռակա կարգով սովորում է ավտոմոբիլային տրանսպորտի ինստիտուտում, – լրացնում է մայրիկը£

– Ապրի արևը£ Արժանավոր զավակը էդպիսին կլինի£ Մարդ իր արած գործերով արձան է կառուցում իր համար, որը կանգնած կմնա այնքան ժամանակ, քանի դեռ արևը չի սառել, – հայրիկն իր ասածից գոհ հաղթական նայում է բոլորիս և շարունակում.– Հրեն, տեսնո՞ւմ եք էն աստղերը, կան աստղեր, որ վաղուց հանգած են արդեն, բայց նրանց լույսը շարունաում է հասնել մեզ, լուսավորել մեր ճանապարհը£ Իսկական մարդը նման է էդ աստղին, ինքը, ափսոս, չկա, բայց թողած լավ գործն ապրում, լույս է տալիս ուրիշների ճանապարհին£ Մինչև ինձ, – շարունակում է հայրիկը, – գյուղի անասնաբույժը Վաչագանն էր, Քոլատակ գյուղից£ Խաչենագետի հենց կողքին է էդ գյուղը, բայց ինքը վաղուց էստեղ էր ապրում£ Հազար օղորմի նրան, ի¯նչ մաքուր մարդ էր, ի¯նչ ազնիվ հոգի. մեր էս գյուղարանքում մեկին չես գտնի, որին լավություն արած չլինի£ Աշխարհը, այ, էդ տեսակ մարդկանցով է կանգուն® Մի ուրիշ Վաչագան էլ կար մեր գյուղում® Չէ, Վաչագան չէր՝ Վաղարշակ, – ծիծաղեց հայրիկը£– Սուս ու փուս մարդ էր, գլուխը կախ, չխոսեցնեիր՝ օրերով խոսք չէր խոսի£ Կռվի ժամանակ գերի էր ընկել, երեք տարի գերմանական համակենտրոնացման ճամբարներում էր եղել, մի տասը տարի էլ էստեղ՝ մեր լագերներում էր տանջվել£ Շրջանից մարդ էր եկել, շրջկոմի հրահանգիչ էր, Վաղարշակին հարցնում է՝ «Կյանքդ ո՞նց ես ապրել, հայրիկ»£ «Գերմանական լագերները չհաշված՝ համարյա մի օր չեմ տեսել», – ասում է Վաղարշակը£ Մաքուր ծիծաղ® Էս Վաղարշակը մի աղջիկ ուներ, անունը Ռազմելա, էնքա¯ն սիրուն, էնքա¯ն սիրուն, որ նայելիս մարդու շունչը կանգ էր առնում՝ մազերն էլ ոսկեգանգուր, բա ա¯չքերը, աչքերը®, – հայրիկը շփոթված շուրջը նայեց, ասաց.– Ղազանչի գյուղ մարդու գնաց, մարդու անունն էլ Մանթաշ® Հա, ինչի՞ մասին էինք խոսում£

– Ռազմելայի մասին, – ասաց մայրիկը£ Բայց ինձ թվաց, թե մի ուրիշ ձևով նա ասաց այդ խոսքը, որովհետև հայրիկն ավելի շփոթվեց, ասաց.– չէ, Ռազմելայի մասին չէր® Հա, հիշեցի, Արմենի հոր մասին էր, լավ մարդ էր, շատ լավ մարդ էր, Արմենը լրիվ նրան է քաշել£

Արգինան նույնպես անտարբեր չէ Արմենի նկատմամբ£ Ես դա վաղուց եմ նկատել£ Նույնիսկ ավելի շուտ, քան միասին գնացել էինք Թարթառի ձորը՝ ջրամբարի կառուցումը դիտելու£ Մենք Թարթառի ձոր գնացինք Արմենի վիլիսով£ Ձորում, գետի հոսանքն ի վեր, ինչպես գետից ելնող գոլորշի՝ նոսր մշուշ էր հոսում, և այդ մշուշի միջով արևի շողերը թափանցում էին գետի մեջ, և ջրերը շողում, շողշողում էին աշնան արևի տակ£

Այստեղ-այնտեղ ճանապարհի աջ ու ձախ կողմերին ինչ-որ տղաներ դույլերի մեջ հոն ու ընկույզ էին վաճառում՝ մեքենա տեսնելիս դույլերը բարձրացնելով վեր£

Արգինան նստել է առջևի նստատեղին, Արմենի մոտ, իսկ ես, մենակ մնալով մեքենայի ետնամասում՝ մեկ այս լուսամուտին էի կպչում, մեկ՝ այն£ Դա անմոռանալի ճանապարհորդություն էր՝ մագնիտոֆոնի ախորժալի երաժշտության ուղեկցությամբ£ Գլուխս հանելով մեքենայից, ես հետաքրքրությամբ նայում էի արևազօծ սարալանջերին, կուսական անտառներին ու պարզկա Թարթառին՝ ներկված լեռների խայտաբղետ գույներով£

Արմենն ու Արգինան՝ զրույցով տարված, համարյա մոռացել էին իմ մասին£ Նրանք անընդհատ խոսում էի ինչ-որ բաների մասին, ծիծաղում, և, չնայած հանդիպական ուժեղ քամուն, ես լսում էի պատառիկներ նրանց զվարթ խոսակցությունից£

Արմենը մեքենան քշում էր մեծ արագությամբ, ինձ անչափ դուր էր գալիս, որ ճանապարհը սրընթաց ետ էր թռչում անիվների տակ, ու քամին անդադար սուլում էր՝ ֆուշ-շ-շ®

– Կամաց քշիր, Արմեն, – խնդրում էր Արգինան՝ ձեռքը թեթև հպելով Արմենի ուսին£– Չես տեսնում՝ շարունակ ոլորաններ են£

– Վախենո՞ւմ ես, – ժպտում էր Արմենը՝ մի պահ նայելով Արգինային£ Նրա ձեռքն իջնում էր Արգինայի ձեռքին, և նրա մատները քնքշորեն գրկում էին Արգինայի մատները£ Նա հիմա միայն ձախ ձեռքով էր վարում մեքենան£

– Ճանապարհին նայիր՝ մեկ էլ տեսար մեզ գլորեցիր ձորը, – կրկին խնդրում է Արգինան£

– Իմ մեքենան գիտի, թե ով է այստեղ նստած, նա այդպիսի բան չի անի£

– Միևնույն է, ճանապարհին նայիր£ Դու, ինչ է, առաջին անգա՞մն ես տեսնում ինձ£

– Ոչ, իհարկե, բայց ամեն անգամ քեզ տեսնելիս, թվում է, թե առաջին անգամ եմ տեսնում և ամեն անգամ սիրահարվում եմ առաջին հայացքից£ Գիտե՞ս, ինձ մի ակնթարթ էր պետք քեզ տեսնելու համար և ամբողջ մի կյանք՝ այլևս չմոռանալու համար:

– Եվ դրա համար էլ քիչ է մնում փախցնես, տանես ինչ-որ հեռու-հեռավոր մոլորակ, – ծիծաղում է Արգինան£

– Այո, ճիշտ կռահեցիր£ Որոշել եմ փախցնել£ Պետս բարի ծերուկ է, նա անպայման կտա մեքենան£

– Իսկ ինչո՞ւ փախցնել® երբ ես համաձայն եմ®– Արգինայի աչքերը շողարձակում են խորհդավոր փայլով, և ժպիտը ծաղկում է նրա ուռուցիկ շուրթերին՝ հետզհետե ծավալվելով ամբողջ դեմքին£

– Ես համաձայն եմ, – կիսաշրջվելով Արմենի կողմը, կրկին ասում է Արգինան£– Փախցրու, բայց ոչ այս մեքենայով£ Քո հին բեռնատարով£ Տար ինձ հեռու-հեռավոր մի մոլորակ£

Արմենը մտացրիվ նայում է Արգինային, ժպտում£

– Դու գիտե՞ս, վերջին ժամանակներս®միայն թե չծիծաղես իմ խոսքերի վրա, լա՞վ£

– Ասա, չեմ ծիծաղի, – պատասխանում է Արգինան£– Միթե՞ ես երբևէ ծիծաղել եմ քո խոսքերի վրա£

– Այն, ինչ ես զգում եմ վերջին ժամանակներս, շատ նման է այն բանին, ինչ կրոնական էքստազի մեջ զգում են հավատացյալները£ Ծիծաղելի է, երևի, բայց ես իմ հին բեռնատարը, որն այժմ դուրս է գրված, ընկած է գարաժի մի անկյունում, մոռանալ չեմ կարողանում£ Եվ մոռանալ չեմ կարողանում այն պատճառով, որ նրանով առաջին անգամ քեզ տարա մինչև գյուղ, և երբեմն ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ ուզում եմ մտնել գարաժ և, բոլորից թաքուն, ծնկի գալ նրա առջև ու երկրպագել ինչպես կուռքի£

Ես Արմենին պատկերացնում եմ հին բեռնատարի առաջ չոքած աղոթելիս և, ազնիվ խոսք, քիչ է մնում բարձր ծիծաղեմ£ Եվ այն էլ ով է ասողը՝ Արմենը® Չէ, ես իմ կարծիքը փոխեցի նրա մասին£ Արգինայի փոխարեն ես լինեի, չէի դիմանա, ուղղակի ուշքս կգնար ծիծաղից£ Իսկ նա® Իսկ նա չի էլ մտածում ծիծաղել, մի տեսակ հետաքրքրասիրությամբ ուշադիր նայում է Արմենին, ասես սպասելով, որ նա էլի խոսի£ Մի՞թե նրան իսկապես, դուր է գալիս լսել այդ ցնդաբանությունը£ Խելքս բան չի կտրում£ Իսկ Արմենն իրենն է շարունակում£

На страницу:
3 из 9