bannerbanner
ԹՈւԽ ՃԱՅԸ. Պատմվածք. Էսսե. Մանրաքանդակներ
ԹՈւԽ ՃԱՅԸ. Պատմվածք. Էսսե. Մանրաքանդակներ

Полная версия

ԹՈւԽ ՃԱՅԸ. Պատմվածք. Էսսե. Մանրաքանդակներ

Язык: Русский
Год издания: 2018
Добавлена:
Настройки чтения
Размер шрифта
Высота строк
Поля
На страницу:
5 из 5

ԻՆՉ ԿԼԻՆԵՐ…


Հեռո՜ւ, հեռու, իմ հեռավոր հայրենի տուն, ինչո՞ւ այսպես ես անընդհատ հիշում եմ քեզ, և իմ հոգին կսկծագին, երբ իջնում է գիշերը խոր` լիալուսնի լույսով զօծված, դեգերում է եդեմական մեր սարերում, ձորերում մեր խորնդասույզ ու ցիրուցան մեր հանդերում ծաղկածփուն:


Ինչո՞ւ այսպես ես վերստին հիշում եմ քեզ, իմ դեմ՝ կապույտ երկինքը մեր, գետը` խելառ, որ խայտալով գլորվում է քարերն ի վար, անտառները ամպածրար` խնկարկում են բուրմունքները իրենց տամուկ, մեղմիվ հովը օրորում է խոտ ու ծաղիկ, զմրուխտ արտից լորն է կանչում տրտմալիր, ու կարոտից, ա՜խ, կարոտից սիրտն իմ ներսում ճաք է տալիս:


Հեռո՜ւ, հեռու, իմ հեռավոր հայրենի տուն, մայրական սուրբ շիրիմ անտեր, ի՜նչ կլիներ, որդեկորույս ու հուսաբեկ՝ կռունկների երամի հետ դառնայի ետ, մորս կողքին մարեի մունջ և իմ ավեր երազներից ալ կակաչներ հառնեին վեր, հուրհրային` սրտները սև իմ սրտի պես…


ՔԱՆԻ ՈՒՇ ՉԷ ԴԵՌ


Պաշտիր դու մորդ, քանի նա դեռ կա, քանի ուշ չէ դեռ…

Սիրիր դու նրան, քանզի ոչ մի տեղ արար աշխարհում մորդ նմանը դու չես գտնելու։ Դու չես գտնելու որևէ մեկին, որ կարոտ սիրտը քո ճանապարհին՝ քեզ անմնացորդ նվիրված լինի, լոկ քեզնով շնչի, լոկ ապրի քեզնով։

Սիրիր դու մորդ, սիրիր անդուլ դու ու մի թերացիր սրտիդ ջերմ խոսքը ասելու նրան։

Կգա ժամանակ՝ անողորմ ու ժանտ, ու դու կափսոսաս, ա՛խ, շատ կափսոսաս, որ չես հասկացել յուր ժամանակին ասելու նրան, թե նա ինչքան թա՛նկ, հարազատ էր քեզ ու երբ նա չկա՝ որբ ես դու արդեն։ Դու կհասկանաս, ամեն ինչ հետո դու կհասկանաս, բայց ուշ կլինի, շատ ուշ կլինի։

…Օրերից մի օր տուն կվերադարնաս անայգ ու անմիտ քո հեռուներից և խոտակալած հին բակում կանգնած՝ անկար ու տրտում, կկանչես նրան՝ քար լռությունը կարձագանքի քեզ…


ԻՆՔ ՆԱՆԿԱՐ


Մհեր Մկրտչյանին


Մարդը հոգնած էր, թշվառ ու տրտում, բայց, երևում էր, հույս կար դեռ սրտում:

Նա հավատում էր, որ ծեր բժիշկը կձերբազատի տանջող մտքերից:

– Կյանքում լինում են այնպիսի պահեր, – ասաց այցելուն, – երբ աչքերիդ մեջ արցունքներ չկան, այնինչ սիրտդ մի ծով է արցունքի… Ցավը կեղեքում, խեղում է հոգիդ, – շարունակեց նա:– Երբեմն կարծես ժպտալ չես կարող կամ թե ծիծաղել, բայց դե ժպտում ես, նույնիսկ ծիծաղում, ծիծաղը պետք է, քանզի ծիծաղով թվում է հեշտ է տանել խոր ցավը… Ցավը քարին են տվել, որ տանի, քարը չի տարել` մարդը տանում է: Անողոք ցավը, որ գիշեր ու զօր հանգիստ չի տալիս:


Նա դադար տվեց մի կիսավայրկյան:


– Տասը տարի է` կինս ընկել է հոգեբուժարան, -հոգնատանջ ձայնով վերստին խոսեց:– Իմ որդին ևս, տանը պարփակված, հոգեկան ծանր խախտումներ ունի… Նախանցյալ տարի Արգենտինայում դուստր կորցրի ավտովթարից…

Конец ознакомительного фрагмента.

Текст предоставлен ООО «ЛитРес».

Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на ЛитРес.

Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.

Конец ознакомительного фрагмента
Купить и скачать всю книгу
На страницу:
5 из 5